Բաժիններ՝

Փակվող USAID-ի նվերը՝ Փաշինյանի աշխատակազմին

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտվելուց կարճ ժամանակ անց ԱՄՆ նոր վարչակազմը որոշում կայացրեց փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID ծրագրերի 90%-ը։

Ինչպես հայտնեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, USAID ծրագրերի մեծ մասով տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսվել այն նպատակների վրա, որոնք չեն ծառայում Միացյալ Նահանգների շահերին։

Հայտարարվեց այն մասին, որ մինչև հուլիսի 1-ը USAID-ն կլուծարվի։

Կառույցի ամբողջական լուծարմանն ընդառաջ Հայաստանում USAID-ի փակվող կազմակերպություններից մեկը որոշել է նվեր անել Փաշինյանի աշխատակազմի. «Քեմոնիքս ինթերնեյշնլ, Ինկ.» ընկերությունը ցանկություն է հայտնել իրեն պատկանող գույքը (82 անվանում համակարգչային տեխնիկա և սարքավորումներ) նվիրատվության կարգով հանձնել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին և «Արմենպրես լրատվական գործակալություն» ՓԲԸ-ին։

Կարդացեք նաև

Կառավարությունում էլ որոշել են նվերն ընդունել և նոր տեխնիկայով «զինել» Փաշինյանի և Կառավարության PR-ն ապահովող կառույցները։

Տեսանյութեր

Լրահոս