
Ինչպես են դիմավորել Փաշինյանին Թուրքիայում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած պատվիրակության հետ ժամանել է Թուրքիա։ Ուշագրավ է, թե ինչպես են նրան դիմավորել այնտեղ։
Դատելով Փաշինյանի տարածած տեսանյութից՝ չկա կարմիր գորգ, ինչպես լինում է սովորաբար նման արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Երևում է՝ նա քայլում է բաց երկնագույն բետոնե հատակի վրա։
Այնուհետև երևում է, թե ինչպես է Փաշինյանը ողջունում, պատվի առնում թուրքական զինախմբին։
Կարևոր է նաև, թե ովքեր են դիմավորել Նիկոլ Փաշինյանին. պարզվում է՝ ամենաբարձր պաշտոնյան եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։