Բաժիններ՝

Մխիթարյանի թիմակից Մեհդի Թարեմին թիմի հետ չի կարողացել մեկնել ԱՄՆ՝ Իրանի օդային տարածքի փակման պատճառով

Իտալական «Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին չի կարողացել մեկնել ԱՄՆ, քանի որ Իրանի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հաղորդվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը պետք է Թեհրանից ուղևորվեր Կալիֆորնիա՝ միանալու թիմի նախապատրաստական հավաքին Ակումբային աշխարհի առաջնության նախաշեմին։ Սակայն օդային տրանսպորտի սահմանափակումների պատճառով նրա մեկնումը հետաձգվել է։ «Ինտերը» պահպանում է կապը Թարեմիի հետ և փորձում է լուծում գտնել ստեղծված իրավիճակում։

Նշենք, որ «Ինտերը» արդեն գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ պատրաստվում է 2025 թվականի Ակումբային աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ Մրցաշարին կմասնակցեն 32 թիմեր, բաժանված ութ խմբերի։

Իտալական ակումբը ընդգրկված է E խմբում՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդսի», «Մոնտերեյի» և «Ռիվեր Փլեյթի» հետ։ «Ինտերը» մրցաշարում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին՝ խաղալով «Մոնտերեյի» դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս