Էրզրումում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով

Ներկայիս Թուրքիայի Էրզրում (Կարին) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրզրումի առևտրի և արդյունաբերական պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։

Օզաքալընը նշել է, որ Էրզրումը ռազմավարական դարպաս է դեպի Կովկաս՝ ընդգծելով Էրզրումի լոգիստիկ հնարավրությունները և կարևորությունը։

Բացի այդ, ըստ նրա, Էրզրումը, տեղակայված լինելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և «Արևելյան Անատոլիայի» գազատարների ճանապարհին, էներգակիրների տեղափոխման տեսանկյունից ռազմավարական հանգույց է։

Նա նշել է․ «Այս տարածաշրջանային ենթակառուցվածքը լրացնող Զանգեզուրի միջանցքը կապելու է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Նախագծի ընդհանուր երկարությունը կազմում է 215 կիլոմետր։ Զանգեզուրի միջանցքի գործարկման արդյունքում ակնկալվում է՝ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի աճ, լոգիստիկ ծախսերի կրճատում, Էրզրումում, Իգդիրում և Կարսում տնտեսական աշխուժություն և աշխատատեղերի ավելացում»։

Տեսանյութեր

Լրահոս