
«Զանգեզուրի միջանցքի» փոխարեն. Բաքվից Նախիջևան նոր երթուղին` Իրանի տարածքով. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է. «Իրանը վերակառուցում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող ճանապարհը։
Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պահանջելուն զուգահեռ, Ադրբեջանը Թեհրանի հետ պայմանավորվել է Իրանի տարածքով Նախիջևան տանող նոր ճանապարհ ունենալու մասին։Այս նախագիծն Ադրբեջանում անվանում են «Արազի միջանցք»։
Այդ երթուղին կանցնի հետևյալ կերպ։
Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Աղբենդի հատվածով՝ Արաքս գետի վրա, կառուցվում է Իրան տանող ավտոմոբիլային կամուրջ:
Այս կամրջիշինարարությունը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի վերջը։
Այնուհետև ճանապարհը կանցնի Իրանիտարածքով՝ Արաքս գետի երկայնքով, Հայաստանի սահմանին զուգահեռ։ Այժմ այնտեղ ճանապարհ կա, որը, սակայն, ամենայն հավանականությամբ վերակառուցման/ընդլայնման կարիքունի` հաշվի առնելով սպասվող բեռների ծավալը։
Այդ մասին են վկայում շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, մենք նկատել ենք բարդհատվածներում թունելների կառուցում։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ շինարարական աշխատանքների ավարտիցհետո ճանապարհի իրանական հատվածի երկարությունը կկազմի մինչև 60 կմ։
Արդեն երթուղու վերջնամասում՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում, Արաքսի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ։
Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհը
Նշենք, որ իրանական կողմը հետևողականորեն դեմ հանդես է գալիս Թուրքիայի և Ադրբեջանի պահանջած՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքին»: