«Ակնհայտ է, որ առաջիկայում քպ-ական սաստավը հավաքվելու է Մայր Աթոռի մոտ՝ պահանջելով Վեհափառի հրաժարականը, իսկ իրականում փորձելով հնազանդեցնել Հայ Առաքելական եկեղեցին»

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակնհայտ է, որ առաջիկայում քպ-ական սաստավը հավաքվելու է Մայր Աթոռի մոտ՝ պահանջելով Վեհափառի հրաժարականը, իսկ իրականում փորձելով հնազանդեցնել Հայ Առաքելական եկեղեցին։

1700 տարվա մեր պատմության մեջ՝ ստանալով հարվածներ պարսիկներից, արաբներից, բյուզանդացիներից, Կիլիկիո լատին իշխանություններից, թուրքերից ու Ռուսական կայսրությունից, առաջին անգամ Մայր Աթոռը կանգնած է գոյութենական վտանգի առջև՝ ունենալով իբրև հալածող «յան» ազգանունով հակառակորդ։

Հետաքրքիր է, թե արդյոք հավատացյալ հոտը, հայ քաղաքական, հասարակական, մշակութային մտածող հատվածը պատրա՞ստ է պաշտպանել Մայր Աթոռը՝ դրանով պաշտպանելով պետականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս