Էս տեսակ ատելության մթնոլորտ գրգռելով, հասարակական մթնոլորտը շիկացնելով, Փաշինյանի թիմն անհնար է դարձնում խաղաղ ու սահուն իշխանափոխությունը. Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանց գործած բազմաթիվ մեղքերի շարքում կա մեկը, որն, ըստ իս, պատշաճ ուշադրության չի արժանացել մինչ օրս։

Էս տեսակ ատելության մթնոլորտ գրգռելով, անդադար քավության նոխազներ սարքելով ու հասարակական մթնոլորտը շիկացնելով, Փաշինյանի թիմն անհնար է դարձնում խաղաղ ու սահուն իշխանափոխությունը։

Նրանք ստեղծում են մի վիճակ, որտեղ իրենք, իրենց բազմաթիվ կողմնակիցներ, ինչպես նաև իրենց կամակատարը դարձած իրավապահ համակարգի պարագլուխները, սարսափելու են իշխանությունը կորցնելու հեռանկարից ու պատրաստ են լինելու ամեն ինչի` էդ հեռանկարից խուսափելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30