Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։  

«Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30