Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ մինչև աշուն Բուդապեշտում Հայաստանի դեսպանությունը կսկսի գործել

ԲուդապեշտՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հայաստանի դեսպանությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կսկի գործել մինչև 2025 թվականի աշուն։

Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը 2024 թվականին դեսպանություններ է բացել Ուրուգվայում, դիվանագիտական գրասենյակներ է բացել Սերբիայում և Լուքսեմբուրգում, այս տարի արդեն կա որոշում Օմանի Սուլթանությունում դեսպանություն բացելու մասին, որի իրագործման համար ՀՀ ֆինանսների նախարարությունից հավելյալ ֆինանսական միջոցներ են ակնկալվում։ 

«Ըստ այդմ, պահանջվող 82 միլիոն դրամը կօգտագործենք ԱԳ նախարարության ներկայիս բյուջեից, իսկ 52 միլիոն դրամը՝ պահուստային ֆոնդից կհատկացվի։

Այս  պահին ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը, Կիպրոսում ՀՀ դեսպանն արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում, և հիմա լոգիստիկ հարցերն ենք լուծում։ Կարծում եմ, որ մինչև աշուն Բուդապեշտում մեր դեսպանությունը կսկսի գործել»,-նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ արդեն 2025 թվականի այս ժամանակահատվածի դրությամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ։

Տեսանյութեր

Լրահոս