 
                        Երևանում 19–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 անչափահասների
 
                                    Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ 3 անչափահաս տուժածները տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        