Բաժիններ՝

Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին կհայտարարվի շուտով. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարվի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը։

«Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում մենք պնդեցինք բոլոր խտրական օրենքների վերացման վրա և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին շատ շուտով կհայտարարենք»,- ասել է Լավրովը։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի համար չեզոք, ոչ միջուկային կարգավիճակին վերադառնալը մնում է Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորման պայմաններից մեկը։

Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների երեք տարվա ընդմիջումից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում։

Կողմերը համաձայնել են անցկացնել լայնածավալ՝ 1000-ը՝ 1000-ի դիմաց գերիների փոխանակում և ներկայացնել ապագա զինադադարի հնարավորությունների տեսլականը։

Կիևը բանակցությունների ընթացքում խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ հաշվի կառնի Ուկրաինայի այդ ցանկությունը։

Գերիների լայնածավալ փոխանակումն արդեն ավարտվել է։ Մոսկվան ներկայումս պատրաստում է ապագա խաղաղության աապայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս