Բաժիններ՝

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։

Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների խոշոր փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների կապակցությամբ։ Գուցե սա կարող է հանգեցնել որևէ նշանակալի բանի՞», – գրել է Թրամփը։

«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում առաջին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս