Բաժիններ՝

Տղամարդը տանը թմրանյութ էր պահում և աճեցնում

Օրերս Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի բնակիչ 54-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է մարիխուանա։

Մայիսի 20-ին 54-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը, բակում և օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 20 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր և կանեփի բույսեր, նաև` պայթուցիկներ ու տարբեր տրամաչափի 14 փամփուշտ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031