«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ Մեսրոպ Եսայանն արդարացվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Եսայանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել անցյալ տարի։ Բացի Եսայանից, քրեական հետապնդում է հարուցվել ևս 4 ակտիվիստների նկատմամբ։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին։

ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ-ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս