«Հակառուսական պաստառները ոստիկանները հեռացրել են, իրավախախտումը վերացրել են». ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հեռացրել է բոլոր հակառուսական պաստառները, որոնք Երևանի տարբեր հատվածներում հայտնվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս փաստը հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկանները վերացրել են իրավախախտումը։ Իրականացվում է վարչարարություն»,– ասաց նա։

Հիշեցնենք` արևմտամետներն այսօր որոշել էին հակառուսական պաստառներով դիմավորել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց նրանց ծրագիրը խափանվեց, քանի որ այդ պահին «Զվարթնոց» օդանավակայանից դեպի մայրաքաղաքի կենտրոն էր շարժվում Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի շարասյունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031