Բաժիններ՝

Երևան–Բաթում–Երևան գնացքը կգործի հունիսի 14–ից

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության` Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։

Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումից։

Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։

Երևան-Բաթում-Երևան ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմս հնարավոր է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաև առցանց։

Հանդիպմանը քննարկվել են սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։

Բացի այդ, քննարկվել է ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացք գործարկելու նախագծի հարցը՝ չեխական «Gepard Express» ընկերությունը նախատեսում է զբոսաշրջային գնացք գործարկել (3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով), հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս