Բաժիններ՝

Բրուցելոզի բռնկման մասին մի քանի փաստարկ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1․ Հանրությունը հիվանդության մասին իմանում է հասարակակն գործիչներից․

2․ Առողջապահության նախարարությունը բնակիչների հետազոտությունը սկսում է 2 շաբաթից ավել ուշացումով․

3․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը հայտարարում է, որ առաջին հիվանդը հայտնաբերվել ՝ ԱՊՐԻԼ, կրկնում եմ ԱՊՐԻԼ ամսին․

4․ Չկալովկայի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանի հաղորդմամբ՝ համայնքում խոշոր և մանր կենդանիների մոտ բրուցելոզ է հաստատվել։ Վարչական ղեկավարը հայտնում է, որ համայնքի 219 խոշոր եղջերավոր կենդանիներից 46 գլխի մոտ բրուցելոզ է հաստատվել, 397 մանր եղջերավորներից էլ 81-ի մոտ է հիվանդությունը ախտորոշվել։

5․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 1 ժամ առաջ հայտարարում է, որ վիճակը վերահսկելի է․․․

6․ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 3 հիվանդ է հայտնաբերել։ Հաշվի առնելով, որ երեկ ընդհամենը 40 նմուշառում են արել, կարելի է արձանագրել, որ հիվանդացությունը շատ բարձր կլինի։

7․Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը հայտարարում է «Մենք համաճարակաբանական հսկողություն ենք իրականացնում, վիճակը հսկողության տակ է։ Որևէ արտառոց միտում դեռ չենք նկատում։ Այս պահին շեղումներ չեն արձանագրվում, վտանգի դեպքում հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն», այսինքն ՀՀ ԱՆ-ի համար դեռ այս իրավիճակը անհանգստացնող չէ․․․․․

8․ Չկալովկայի ղեկավարն ընդգծում է, որ բրուցելոզ միշտ էլ եղել է, պարզապես այս տարի հիվանդության դեպքերը շատ են։

ԱՀԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս