
«Երիտասարդները շատ լավ գիտեն՝ Հանրապետականի խնդիրը եղել է Հայաստանի կայուն կարգավիճակը պահպանելու մեջ». Շիրազ Մանուկյան

ՀՀԿ ուսանողական կազմակերպության անդամ Շիրազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երիտասարդները Հանրապետականի պատմությունը շատ լավ գիտեն։
Երիտասարդները չեն մոռանում որ պետության զարգացումը ուղղակիորեն չի լինում։
Վազգեն Սարգսյանը հայրենիքի ուժը տեսավ միասնության մեջ, Անդրանիկ Մարգարյանը և Աշոտ Նավասարդյան՝ կայուն կառավարման, իսկ Սերժ Սարգսյանը՝ անվտանգության ու սթափ ռազմավարության մեջ։ Նրանց գործը մեր պատմության մի էջ չէ միայն, այն ուղղություն է, որը միշտ պետք է հիշել ու գնահատել։
Հանրապետականի խնդիրը եղել է Հայաստանի կայուն կարգավիճակը պահպանելու մեջ»։