
Ադրբեջանցուն 18 տարվա ազատազրկման են դատապարտել Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով

Ադրբեջանի բնակիչ Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գործի դատաքննությունն ավարտվել է:
Աբիլովին պետական դավաճանություն են վերագրում, նա իբր կատարել է հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությունները։
Աբիլովը նախկինում բնակվել է արտերկրում, սակայն հետագայում ձերբակալվել է ադրբեջանցի ուժայինների «հատուկ գործողության» արդյունքում։