
Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա կիսապաշտպանը «Բանֆիլդի» ակադեմիայի սան է։ Նրա տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 400 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև ուրուգվայական «Ռամպլա» ակումբում։
Արգենտինայի այս մրցաշրջանի առաջնությունում Թոմասն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Արգենտինայի գավաթի մրցաշարում։
Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ է անցկացնելու Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ: