Բաժիններ՝

Ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդուն

Խանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 2-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով 900 հազար դրամի վնաս:

Հաջորդ ահազանգը մայիսի 10-ին էր՝ գիշերվա ժամը 4.20-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռը՝ գողացել էին դրամարկղում եղած փողը և ծխախոտներ՝ պատճառելով 1 միլիոն 850 հազար դրամի վնաս։
Երկու դեպքով էլ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդը:

Մայիսի 14-ին նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս