Բաժիններ՝

Չինաստանի դեսպանը տեխնիկական սարքավորումներ է նվիրաբերել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային

Մայիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում է Ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:

Այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է ակադեմիայի գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև շրջայց կատարել ակադեմիայում։

Ի նշան շարունակական և արդյունավետ համագործակցության՝ դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անունից տեխնիկական սարքավորումներ է նվիրաբերել ռազմական կրթօջախին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս