Ընկերներ, սա ուղղակի ծիծաղելի ա. Սերո Սողոմոնյան

Նկարիչ Սերո Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 2 բառ մեր նախարարություններում աշխատանքի կոլապսի մասին։

«Ստանում եմ ընկերոջիցս նվեր կտավ։ Ուզում եմ գրանցել որպես իմ սեփականություն՝ հետագայում օրինական վաճառք կատարելու համար։

Զանգահարում եմ Մշակույթի նախարարություն (010 59 95 00)՝ պարզելու, թե ինչպես կարելի է գրանցել նկարը։ Ասում են՝ “դա մեր ոլորտը չի”, պետք է զանգահարել Էկոնոմիկայի նախարարություն։

Զանգահարում եմ Էկոնոմիկայի նախարարություն (011 597 206), տալիս եմ նույն հարցը։ Ասում են՝ “մենք կտավ, որպես գույք գրանցելու ընթացակարգ չունենք, դիմեք Մշակույթի նախարարություն”։

Ասում եմ՝ արդեն էնտեղից եմ եկել։ Պատասխանում են՝ “Իրանք ուղղակի ցրել են”, իրականում դա իրենց դաշտում է։

Ինձ ուղորդում են հեղինակային իրավունքների բաժին։

Զանգահարում եմ (011 597 534), տալիս եմ հարցս։ Ասում են՝ “էս հարցով զբաղվում ա դիզայնի բաժինը”

Զանգահարում եմ դիզայնի բաժին (011 597 531)։ Ասում են՝ “էս հարցով մենք չենք զբաղվում, նորից զանգեք հեղինակային իրավունքի բաժին”։

Այսինքն՝ փակ շրջան, ուր ոչ ոք ոչինչ չգիտի, բայց բոլորը հստակ գիտեն, թե ով պիտի իբր իմանար։ Ու սենց աշխատում ա ամբողջ պետությունը։ Մեկը մյուսի վրա ցրելով։

Ու ես շատ լավ հասկանում եմ, թե ինչից ա։

Կարծում եմ՝ նման հարցերի շուրջ պարզապես օրենսդրություն չկա, կամ եթե կա, էնքան թերի ա, որ չի աշխատում։

Այսօր, Հայաստանում, եթե դու դառնաս արվեստի գործերի կոլեկցիոներ, չես կարողանա քո գնումը գրանցել որպես սեփականություն՝ որպեսզի հետո օրինական ճանապարհով վաճառք իրականացնես ու հարկեր վճարես։

Ընկերներ, սա ուղղակի ծիծաղելի ա։

Էս թեմայով նամակ եմ գրելու ԱԺ-ի Մշակույթի հանձնաժողովի պատգամավորներին։ Տեսնենք՝ իրենք ի՞նչ են մտածում այս բացի մասին»։

Տեսանյութեր

Լրահոս