Ծեծկռտուք ԱԺ-ում. Լևոն Քոչարյանի ելույթից հետո ՔՊ-ականներն անցան գործի

Աժ-ում կրքրեը թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այդ ելույթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի պատասխանից հետո: Պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք սկսվեց:

Լևոն Քոչարյանը, մասնավորապես, իր ելույթում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուր գնում են հանդիպման, մարդիկ ասում են՝ ինչու մինչև հիմա Քոչարյանը կալանավորված չէ, ասաց. «Բա որ մենք, որ գնում ենք մարդկանց հետ հանդիպման, գիտեք, թե ի՞նչ են ասում: Ասում են՝ ինչո՞ւ են մինչև հիմա այդ անհայրենիք դավաճանները իշխանության»:

Արտահերթ ելույթով հանդես եկած Արշակյանն ասաց. «Մեզ հետ հանդիպմանն էլ ասում են, որ Ձեր հայրը թուրք է, անունն էլ են տալիս, բայց մենք դա այս ամբիոնից չենք կրկնում, չենք բարձրաձայնում: Ասում են՝ անհայրենրիք դավաճան են սրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը լքել են ընտանիքով, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ ղարաբաղցու համար չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենքի դավաճաններ են, բայց մենք չենք ասում դա այս ամբիոնից»:

Երբ Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց, Արշակյանն ասաց. «արա, տեղդ նստի ու մի խոսի, քո խոսելու ժամանակ ես բան էի ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը, Լևոն: Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջեցրու»:

Ինչից հետո իրարանցում սկսվեց և պատգամավորները ծեծկռտուք սկսեցին: Ամբիոնի մոտ գտնվող Արշակյանին չէր հաջողվում պատգամավորներին հանդարտեցնել: Պատգամավորների հանդարտվելուց հետո Արշակյանը շարունակեց ելույթը:

Տեսանյութեր

Լրահոս