Բաժիններ՝

Ինչու՞ է ՀԱՄԱՍ-ը հրապարակային շնորհակալություն հայտնում Թուրքիային

Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Թուրքիային ուղղված շնորհակալությունը կապված է ՀԱՄԱՍ-ԱՄՆ բանակցություններում ունեցած մեղմացուցիչ դերի հետ, որի արդյունքում էլ բաց էր թողնվել ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդերը:

Այս համատեքստում ընդգծվում է կողմերի միջև վստահության միջավայրի ստեղծման և ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումների չգործադրման տեսանկյունից Թուրքիայի ունեցած դերի մասին ևս:

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջին ժամանակահատվածում ՀԱՄԱՍ-ի հետ Ստամբուլում, Անկարայում և Դոհայում ունեցած շփումներում այս կետերը ներառել է իր օրակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս