Բաժիններ՝

Եղվարդում «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիnւն, ապա երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, ձին է վնասվածքներ է ստացել:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:

Վնասվածք ստացած ձին եղել է քուռակի հետ, բարեբախտաբար վերջինը չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս