
Մարդիկ խելագարվում են ChatGPT-ի պատճառով. The Sun

Արհեստական բանականության հետ չափից շատ շփվելով՝ մարդիկ կտրվում են իրականությունից, փլուզում են անձնական հարաբերությունները։ Այս մասին ահազանգում է The Sun-ը՝ ներկայացնելով մի քանի պատմություն, ըստ որի՝ մարդիկ ChatGPT-ին վերագրում են գերբնական հատկություններ՝ այն համարելով Աստված, մարգարե կամ ճշմարտության միակ աղբյուր։
The Sun-ի փոխանցմամբ, օրինակ՝ մի տղամարդ լքել է կնոջը՝ հավատալով, որ ChatGPT-ն նրան «ընտրյալ» է դարձրել։
Կան նաև մարդիկ, ովքեր ChatGPT-ի միջոցով ցանկանում են «կապ հաստատել Աստծո հետ»։
Որոշների մոտ նույնիսկ արձանագրվել են հոգեկան շեղումներ, նրանք ChatGPT-ի հետ շփումն ընդունում են որպես իրենց կյանքի իմաստ։