Բաժիններ՝

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար քաղաքում երկու ուժեղ պայթյուն է  լսվել քաղաքի օդանավակայանի և բանակի շտաբի մոտ: 

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյայի ու ականատեսների:Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտերը շարունակվում են: 

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի:

Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031