Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է IRNA–ն:

Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։

Մայիսի 10–ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը:

Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։

Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031