Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի առանձին-առանձին առևտրային բանակցություններ վարել ԵՄ երկրների հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած զրույցի ընթացքում նա բացատրել է Վաշինգտոնի համար Եվրամիության առանձին անդամների հետ առևտրային հարցերը քննարկելու հնարավորության բացակայությունը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը,  այս մասին գրում է Bloomberg-ը:

Մերցը հավելել է, որ միևնույն ժամանակ շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային համաձայնագրի կնքման կապակցությամբ:

«Բայց ես նրան բացատրեցի, որ նման բան հնարավոր չի լինի եվրոպական այլ երկրների հետ, որոնք ԵՄ անդամ են, քանի որ մենք կարող ենք և ցանկանում ենք միասնական ճակատով գործել առևտրի հարցերում»,- նշել է կանցլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս