30 տոննա բենզինի կտրոն, կառույցի մի ամսվա պարգևավճար. Ինչու է ձերբակալվել Արմեն Դանիելյանը

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի սկզբին, երբ դեռ Արմեն Դանիելյանը չէր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար, 168.amգրել էր, որ դա ռիսկային նշանակում է, և, որ այդ նշանակումը, ի վերջո, կարող է ունենալ քրեաիրավական հետևանքներ:

Մեր կանխատեսումն իրականացավ, և Արմեն Դանիելյանը նախ օրեր առաջ առանց պատճառը հայտնելու՝ ազատվեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից:

Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ը տեղեկացավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՍԱՏՄ մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Արմեն Դանիելյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է երկու պատճառով՝ նախ՝ նա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա՝ հավաքել ու վաճառել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս