Բաժիններ՝

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից

Ծանրամարտի պատանիների ու երիտասարդների  աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 7 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում կմրցեն`

67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30),

81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30),

89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00)

96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30)

+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30)

55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30)

81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00)

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թովմասյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս