Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա: Այս մասին տեղեկանում ենք Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից:

Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը:

Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Ապրիլի 28–ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ–ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր: 

Տեսանյութեր

Լրահոս