Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տված անձը կարևորում է ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան ՊԲ-ում ծառայած հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:

Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը և սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից:

Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոնֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:

Պատահական է՞ արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանությունը ցանկությունը: Ո´չ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930