
Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղnվ

Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել Triple Red 777 վիճակախաղով. նա հաջողակ տոմսը գնել էր Սան Լուիս Օբիսպո քաղաքի Sandy’s Deli-Liquor խանութից: Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի KSBY հեռուստաալիքը։
Խանութի մենեջեր Ուիլսոն Սամանի խոսքով, գնորդը տարիներ շարունակ իրենց մշտական հաճախորդն է։ Նա գնել է վիճակախաղի տոմսն ու հենց տեղում մաքրել է վրայի ջնջվող շերտը: Սկզբում նա կարծել է, թե շահել է 100.000 դոլար, սակայն Սամանը պարզաբանել է, որ մրցանակն իրականում կազմում է 1 միլիոն դոլար։
Խանութի մենեջրն անձամբ նրան իր մեքենայով տարել Ֆրեզնո, որպեսզի նա կարողանա տոմսը հանձնել վիճակախաղի գրասենյակ և ստանալ գումարը:
Անօթևան տղամարդը խոստովանել է, որ շահումը փոխել է իր կյանքը: Նա նախատեսում է այդ գումարն օգտագործել տան և մեքենայի կանխավճարի համար։