
Ոստիկանությունը տուգանել է չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի

Ոստիկանությունը տուգանել է չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։
ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։
Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է խոսնակը:
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգութին կանոնները։