Բաժիններ՝

38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ՝ ընդհանուր 18 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930