
Արաղչին «բովանդակալից» է անվանել Պուտինի հետ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շատ բովանդակալից է որակել այն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Երեկ ես շատ լավ, բովանդակալից, երկարատև հանդիպում ունեցա Ռուսաստանի ղեկավարի հետ», – նշել է Արաղչին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների ժամանակ։
Բացի այդ, ՏԱՍՍ-ը նշում է, որ ըստ Իրանի արտգործնախարարության հայտարարության՝ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ամուր հիմք է դարձել ՌԴ-ի և Իրանի միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: