
Գերմանիայի թուրքերը ինչո՞ւ չեն ցանկանում Թուրքիայի քաղաքացիություն ստանալ

Եվրոպայում շարունակում է աճել ծայրահեղ աջերի հեղինակությունը։ Դա իր հետ բերում է մտահոգություններ փախստականների շրջանում։ Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության համար սահմանված բարձր արժեքը և հերթագրումների խնդիրը նույնպես դժվարացնում են քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը։
Հատկապես զորակոչային տարիքի երիտասարդները խուսափում են քաղաքացիությունը վերականգնելու դիմումից։ Արտերկրում ծնված և անժամկետ բնակության թույլտվություն ունեցող անձանց 2020-ին Թուրքիայում հնարավորություն տրվեց առանց երեք տարվա աշխատանքային պահանջի վճարովի զինծառայություն իրականացնել։ 2025 թվականի դրությամբ այդ վճարը հասել է 6 հազար եվրոյի (մոտավորապես 260 հազար թուրքական լիրա)։ Այս գումարը հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար լուրջ բեռ է։
Այն անձանց համար, ում ծնողներից մեկը թուրք է, պարտադիր է զինծառայությունը, մինչդեռ նրանք, ովքեր առանց ազգակցական կապի են ստացել քաղաքացիություն, ազատվում են այս պարտականությունից։ Ինչպես նաև 22 տարեկանից բարձր և մեկ այլ երկրում զինծառայություն անցած անձինք կարող են ազատվել Թուրքիայում զինծառայությունից՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։