Բաժիններ՝

ԵԱ-ի եզրափակչում կրած պարտությունը կարևոր փորձառություն է ըմբիշ Կարեն Ասլանյանի համար

ԵԱ-ի եզրափակչում կրած պարտությունը կարևոր փորձառություն է ըմբիշ Կարեն Ասլանյանի համարՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը նոր քաշային կարգում իրեն ավելի հարմարավետ է զգում:

«Եվրոպայի առաջնությունում պայքարս սկսել եմ քառորդ եզրափակչից: Եզրափակչում լավ տրամադրված էի, սակայն մեկնարկում բացթողում եղավ և շատ միավորներ տալու պատճառով այլևս չկարողացա դրանք հետ բերել: Իմ կարծիքով սա լավ փորձ էր ինձ համար: Հենց այդ գոտեմարտը ցույց տվեց, թե ինչի վրա պետք է աշխատեմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիկը:

Ասլանյանի խոսքով` ԵԱ-ի մեկնարկային գոտեմարտերն արագ են վերջացել, սակայն հեշտ չեն եղել:

«Ես ինձ այս քաշային կարգում լավ եմ զգում և ամեն ինչ լավ ընթացք է ստացել: Ես տեսնում եմ այդ աճը: Սակայն ինչ կլինի ապագայում, կորոշենք մարզչական շտաբի հետ»-ասաց նա:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ` Կարեն Ասլանյանը դարձավ արծաթե, Մալխաս Ամոյանը` ոսկե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս