Բաժիններ՝

Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս և սպառնացել Իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ) նոր հարվածներով։

Այս մասին հայտնել է Իսրայելի «14 հեռուստաալիքը»։ 

Նեթանյահուի գրասենյակը հակիրճ հայտարարության մեջ նշել է, որ վարչապետն ապրիլի 15-ին պաշտպանության նախարար Իսրայել Կացի ուղեկցությամբ այցելել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող զինվորականներին և հայտնել, որ «ՀԱՄԱՍ-ը կշարունակի ավելի շատ հարվածներ ստանալ»։

Հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն հաստատել է, որ առաջ է շարժվելու պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ և հասնելու է պատերազմի բոլոր նպատակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը պայքարում է իր գոյության և ապագայի համար։

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտնել է, որ շտաբի պետ Էյալ Զամիրն այցելել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամաս և «հաստատել կռիվը շարունակելու համար հարձակողական ու պաշտպանական ռազմական պլանները»:

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 000 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 340-ը:

Իսրայելի կողմից մարդասիրական օգնության անցակետերը փակելու պատճառով Գազայի ժողովուրդը հայտնվել է սովամահ լինելու վտանգի առջև։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս