
Շնորհակալ եմ ինձ ու ընդդիմադիր թեկնածուներին ձայն տված բոլոր գյումրեցիներին. Ղուկասյան
Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, գրանցվեց 18 ավագանու անդամ, քվորում կա։ Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է:
ՔՊ-ն բոյկոտում է նիստը: ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՔՊ-ն նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու. պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների։
Վարդան Ղուկասյանը ավագանու նիստը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց Գյումրու հիմնը:
Ելույթով հանդես եկավ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Ես ուզում եմ որդեգրել մի սկզբունք, որ եթե քաղաքի շահը ուզում է ետ պահել միանշանակ ինքը հասարակության ու աստծո առաջ պատասխան կտա: Լսելու ենք բոլորին, եթե կլիներ ՀԿ-ներ կուսակցություններ, որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, անպայման լսելու ենք ու քննարկենք, իմ ծրագիրն այնպես չէ, որ դոգմա է: Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է: Պետք է լծվենք այս աշխատանքին, որը շատ ծանր է»,- ասաց նա:
Նա խոստացավ բյուջեն ավելացնել։
Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում, որպեսզի Հաշվիչ հանձնաժողովը պատրաստի ընտրության քվեաթերթիկները:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է ավագանու 17 քվե՝ քաղաքապետ ընտրվելու համար: