Բաժիններ՝

Պատրաստ եմ միասին քննարկելու և ձևակերպելու ավելի հստակ առաջարկ, որը կստիպի կառավարությանը խուսափել չհաշվարկված և ոչ պատեհ որոշումների ընդունումից. Նաիրի Սարգսյանը՝ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնող ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին։

«Ձեզ եմ փոխանցում իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։ Վստահ եղեք՝ ձեր պայքարը իմն էլ է։ Բիզնեսը պետության առանցքն է՝ բարիք ստեղծողը, աշխատատեղեր ապահովողը և հարկ վճարողը։ Բիզնեսները մշտապես պետք է գտնվեն պետության հոգածության ներքո։

Իշխանությունը ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պարտավոր է քննարկել այն ձեզ հետ, հաշվի առնել ձեր կարծիքը և գտնել այնպիսի լուծումներ, որոնք տանելի կլինեն գործարարների համար և չեն խոչընդոտի բիզնեսների զարգացումը կամ հանգեցնի դրանց փակմանը։

Ձեր պահանջն արդար է, ձայնը՝ հզոր, և այն պետք է լսելի դառնա։

Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ միասին քննարկելու և ձևակերպելու ավելի հստակ առաջարկ, որը կստիպի կառավարությանը խուսափել չհաշվարկված և ոչ պատեհ որոշումների ընդունումից»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930