
ՊՆ հայտարարությունը խայտառակություն է. ադրբեջանցիները հո հենց այնպես օդ չե՞ն կրակում. Աննա Գրիգորյան
«Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տան տանիքների, տան ուղղությամբ լինում: Այսինքն՝ ասել, որ հասցեական չեն կրակոցները, մեղմ ասած՝ սուտ է, բայց երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, դա ուղղակի անընդունելի է, խայտառակություն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հայտարարությանը, թե՝ սահմանին կրակոցները սակավաթիվ են, ոչ հասցեական:
«Սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, զգում են կրակոցները: Կա՛մ թիրախային են կրակում, կա՛մ, եթե նույնիսկ օդ են կրակում, հո հենց այնպես չե՞ն կրակում, դա ևս տեռորի նշանակություն ունի, կոնկրետ թիրախավորման նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում