Բաժիններ՝

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։

Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ին տված մեկնաբանությունում։

Ռեթքլիֆը նշել է, որ ԿՀՎ աշխատակիցներն «անխոնջ աշխատել են»՝ հանուն այն բանի, որ վերադարձնեն ՌԴ-ում պահվող «ևս մեկ  ամերիկացու»:

Ռեթքլիֆը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի կառավարությանը «փոխանակումը կազմակերպելու հարցում աջակցության համար»։

ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ Մոսկվան ազատ է արձակել Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Կարելինային, որը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման պետական ​​դավաճանության համար, քանի որ նա ուկրաինական կազմակերպությանն էր փոխանցել 51,8 միլիոն դոլար։

ԱՄՆ-ն ազատ է արձակել Արթուր Պետրովին, որը բացի Ռուսաստանի քաղաքացիությունից, ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն։ Նրան մեղադրել են ամերիկյան արտադրության միկրոէլեկտրոնիկա Ռուսաստանին մատակարարելու մեջ՝ պատժամիջոցները շրջանցելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930