Բաժիններ՝

Դեմոկրատները պահանջում են մինչև մայիսի 30-ը Մասկին հեռացնել DOGE-ի ղեկավարի պաշտոնից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ արշավ են սկսել գործարար Իլոն Մասկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացնելու համար: Տասնյակ դեմոկրատներ Մասկի հեռացումը պահանջող նամակ են հղել Թրամփին։

«Հաշվի առնելով Մասկի և ձեր վարչակազմի կողմից օրենքի պարբերական խախտումները՝ մենք անհապաղ հրապարակային հայտարարություն ենք պահանջում ձեր վարչակազմից, որում հստակորեն կնշվի, որ Մասկը հրաժարական կտա և վայր կդնի որոշումներ կայացնելու բոլոր լիազորությունները, ինչպես դա պահանջում է օրենքը, մինչև մայիսի 30-ը», – ասվում է դեմոկրատների կողմից Թրամփին ուղղված նամակում:Նամակի տակ ստորագրել է 77 դեմոկրատ օրենսդիր։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Մասկն օրինականորեն չի կարողանա այս տարի վերադառնալ դաշնային կառավարություն, մինչև չհրաժարվի իր ընկերություններից, այդ թվում՝ Tesla-ից և SpaceX-ից:

Ըստ օրենքի՝ հատուկ պետական ​​ծառայողները, ինչպիսին Մասկն է, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE), չեն կարող պաշտոնավարել 130 օրից ավելի։

Իր հերթին կոնգրեսական Գրեգ Քասարն Axios լրատվական հարթակին հայտնել է, որ սա դեռ միայն սկիզբն է. դեմոկրատներն «իրենց տրամադրության տակ ունեն իրավական գործիքակազմ, քաղաքական գործիքակազմ», ինչպես նաև «հասարակական ճնշման ողջ ուժը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930