
ՀՀ կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։
Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: