Բաժիններ՝

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արման Անդրեասյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Բաևի հետ ու զիջեց 1:4 հաշվով:

Արման Անդրեասյանը 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա ԵԱ-ում նաև նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Վազգեն Թևանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930