Բաժիններ՝

Մոսկվան, Պեկինը և Թեհրանը համաձայնեցնում են դիրքորոշումները իրանական միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ապրիլի 8-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կողմերը կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Իրանի միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Կքննարկվեն զանազան տարբերակներ ու սցենարներ, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևի ժամկետը լրանալուց հետո: Հարկ կլինի տեսնել, թե հետագայում ինչ կլինի միջուկային գործարքի հետ այս հարցի ուժային լուծման ԱՄՆ-ի ներկայիս գծի պայմաններում: Երեք երկրները կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվելու պլանավորված խորհրդակցությունների ժամանակ։

Մոսկվան, Պեկինը և Թեհրանը համաձայնեցնում են դիրքորոշումները իրանական միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930