
«Արա» չի, հարգելի ոստիկան ա, հանգիստ հլը. իրավիճակը Պռոշյանում լարվեց
Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին փակել էին ճանապարհը: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով:
Ակցիայի վայր ինչ-որ պահի բերվեցին ոստիկաններ, և նրանց ու ակցիայի մասնակիցների միջև իրավիճակը լարվեց. Ոստիկանները պահանջում էին բացել փողովցը, քաղաքացիները հրաժարվում էին:
«Արա» չի, հարգելի ոստիկան ա, հանգիստ հլը: Ես քեզ որ «արա»-ով դիմեմ, դուրդ կգա՞»,-ասաց ոստիկանը աակցիայի մասնակցին։
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Երեկ էլ հանդիպել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարարի հետ ու ձեռնունայն մնացել: Այսօր պռոշյանցիների ու քասախցիների ակցիան առավոտից վերսկսվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում: